38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Не так ст­рашен черт, как его малюют!

Не так ст­рашен черт, как его малюют!
03.04.2020 | 01:07
Եվ այս­պես «կո­ռո­նա­վի­ռուս». մի­տում­նա­վոր եմ կո­րո­նա­վի­րուս օ­տար բա­ռը գրում օ­տար լեզ­վի հն­չո­ղու­թյամբ, որ­պես­զի ար­տա­հայ­տեմ իմ բո­ղո­քը։
Տաս­նյակ հայտ­նի հա­մա­ճա­րա­կա­բան-բժիշկ­ներ բա­ցատ­րում են բո­լո­րին հաս­կա­նա­լի լեզ­վով, որ նախ՝ գրի­պի այս տե­սա­կը, ինչ­պես և մյուս տե­սակ­նե­րը, բնավ էլ սար­սա­փե­լի չէ, չկա հա­մա­ճա­րակ-հա­մա­վա­րա­կի փաստ՝ երկ­րագն­դի վա­րակ­ված­նե­րի քա­նա­կով պայ­մա­նա­վոր­ված, չկա մա­հա­ցու­թյան ահ­ռե­լի թիվ հենց միայն կո­րո­նա­վի­րու­սից։ Ին­չու՞ այս­պի­սի լար­վա­ծու­թյուն չս­տեղծ­վեց, օ­րի­նակ, խո­զի կամ թռչ­նի գրիպ­նե­րի ժա­մա­նակ։ Ի­հար­կե, այն ժա­մա­նակ էլ ահ ու սար­սափ սկ­սե­ցին տա­րա­ծել, բայց դրանք նա­խա­պատ­րաս­տա­կան աշ­խա­տանք­ներ էին։ Հի­մա ստեղծ­վեց մի նոր վի­րուս, ո­րին վե­րագր­վեց սար­սա­փե­լի հատ­կա­նիշ՝ տա­րած­վե­լու ա­րա­գու­թյուն։ Սա­կայն բժիշկ­նե­րի վկա­յու­թյամբ՝ ան­գամ տա­րած­վա­ծու­թյու­նը ա­րագ չէ, ա­րագ է միայն կո­րո­նա­յի մա­սին տե­ղե­կատ­վու­թյան տա­րա­ծու­մը:
Ըստ էու­թյան, կո­րո­նա­յով «վա­րակ­ված» հի­վանդ­նե­րին այ­սօր որևէ դե­ղով չեն բու­ժում, այլ մե­կու­սաց­նում են, ե­թե հի­վան­դա­գին դրսևո­րում չկա։ Բայց ե­թե կա թո­քա­բոր­բի առ­կա­յու­թյուն... Իսկ թո­քա­բոր­բով մար­դիկ միշտ էլ հի­վան­դա­ցել են, ու բուժ­ման հա­մար էլ կի­րա­ռել են հա­կա­բիո­տիկ­ներ, ին­չը և մարդ­կանց փր­կել է ստույգ մա­հից: Վեր­ջին կար­ծեմ 60-70 տա­րում հա­ջո­ղու­թյամբ բու­ժում են նաև թո­քախ­տից, ին­չը ան­ցյալ դա­րի սկզ­բում և նա­խորդ դա­րե­րում ե­ղել է ճա­կա­տագ­րա­կան:
Այս մեկ ամ­սում ո­րո­շա­կի հա­մաշ­խար­հա­յին ու­ժե­րի (տն­տե­սա­կան և քա­ղա­քա­կան) հա­ջող­վեց այն­պի­սի ահ ու սար­սափ տա­րա­ծել ողջ աշ­խար­հում, որ մար­դիկ մահ­վան ստ­վե­րը զգա­ցին ի­րենց թի­կուն­քում։ Իսկ ե­թե դեռ չեն վա­րակ­վել, վա­խե­ցան, թե կա­րող են սո­վա­մահ լի­նել։ Եվ սկ­սե­ցին խա­նութ­նե­րում ե­ղած պա­րենն ու ա­ռա­ջին ան­հրա­ժեշ­տու­թյան ապ­րանք­նե­րը ցու­նա­միի ա­րա­գու­թյամբ կրել։
Հա­ջորդ քայ­լը ու­ղեղ­նե­րի լվա­ցու­մը ե­ղավ՝ «ՄՆԱ՛ ՏԱ­ՆԸ»...
Սա ար­դեն ա­ռա­վել հզոր քայլ է. դի­րի­ժո­րի փայ­տի­կի մի շար­ժու­մով երկ­րագն­դի ողջ բնակ­չու­թյա­նը ցան­կա­ցած պա­հի փա­կել բնա­կա­րան­նե­րում, իսկ չհ­նա­զանդ­վող­նե­րին են­թար­կել կա­լան­քի ու ահ­ռե­լի տու­գանք­նե­րի, այն­քան ահ­ռե­լի, որ մարդն ամ­բողջ տա­րին այդ­քան ե­կա­մուտ չի ու­նե­նում...
Նա­խա­պես աշ­խա­տա­վարձն ու կեն­սա­թո­շա­կը տե­ղա­փո­խե­ցին բան­կո­մա­տա­յին հա­մա­կարգ՝ հա­մա­րե­լով դա ժա­մա­նա­կա­կից տեխ­նի­կա­կան ա­ռա­ջա­դի­մու­թյուն:
Հե­տաքր­քիր փաստ. մինչև այդ դրա­մա­կան գու­մա­րի ի­րա­ցու­մը այդ գու­մա­րի տի­րոջ կող­մից. այն մնում է բան­կի տնօ­րի­նու­թյան տակ, այ­սինքն՝ տվյալ բան­կը կա­րող է շր­ջա­նա­ռու­թյան մեջ դնել առ­կա գու­մա­րը ա­ռանց աշ­խա­տա­վար­ձի կամ կեն­սա­թո­շա­կի տի­րոջ կամ­քը հարց­նե­լու, և որ կարևոր է, դրանք շր­ջա­նա­ռու­թյան մեջ դնե­լով՝ շա­հույթ ստա­նալ:
Մի շատ ա­վե­լի վտան­գա­վոր դա­վադ­րու­թյուն ևս կա­րող է լի­նել նույն այդ ԾՐԱԳ­ՐՈՒՄ. բան­կո­մատ­նե­րը կա­րող են չլից­քա­վոր­վել դրա­մով, և մար­դիկ կմ­նան ա­ռանց փո­ղի։ Այդ դեպ­քում խա­նութ­նե­րը պա­րե­նով ա­պա­հո­վե­լու անհ­րա­ժեշ­տու­թյուն էլ չի լի­նի։ Սա ևս մարդ­կանց կա­ռա­վա­րե­լի դարձ­նե­լու մի­ջոց է:
Մարդ­կանց կա­ռա­վա­րե­լի դարձ­նե­լու մի ձև կլի­նի նաև հե­ռա­խոս­նե­րը վե­րահս­կե­լը: Մար­տի 30-ի ար­տա­հերթ նիս­տում Ազ­գա­յին ժո­ղովն ա­ռա­ջին ըն­թերց­մամբ ըն­դու­նեց «Ար­տա­կարգ դրու­թյան ի­րա­վա­կան ռե­ժի­մի մա­սին» և «Է­լեկտ­րո­նա­յին հա­ղոր­դակ­ցու­թյան մա­սին» օ­րենք­նե­րի նա­խագ­ծե­րը. այս փա­թե­թով նա­խա­տես­վում է նո­րա­գույն տեխ­նո­լո­գիա­նե­րի մի­ջո­ցով պայ­քա­րել կո­րո­նա­վի­րու­սի տա­րած­ման դեմ։ ՀՀ Ազ­գա­յին ժո­ղովն ա­ռա­ջին ըն­թերց­մամբ ըն­դու­նեց մի օ­րի­նա­գիծ, ըստ ո­րի՝ կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­ված քա­ղա­քա­ցու հե­ռա­խո­սա­կա­պը կվե­րահ­սկ­վի: Զար­մա­նա­լի է։ Չէ՛, «զար­մա­նա­լին» տե­ղին բնու­թագ­րում չէ. այն ան­հիմն է, սադ­րիչ և նսե­մաց­նող, էլ չեմ ա­սում՝ մար­դու ի­րա­վունք­նե­րի տար­րա­կան խախ­տում է: Հե­տաքր­քիր է. «Մար­դու ի­րա­վունք­նե­րի» պաշտ­պա­նի վե­րա­բեր­մունքն այս օ­րի­նագ­ծի վե­րա­բե­րյալ. «Խնդ­րի վե­րա­բե­րյալ տա­րըն­կա­լում­նե­րից խու­սա­փե­լու հա­մար ար­ձա­նագ­րենք, որ այս նա­խա­գի­ծը չի են­թադ­րում որևէ բո­վան­դա­կա­յին վե­րահս­կո­ղու­թյուն թե՛ հե­ռա­խո­սա­զան­գե­րի բո­վան­դա­կու­թյան, թե՛ հա­ղոր­դագ­րու­թյուն­նե­րի բո­վան­դա­կու­թյան մա­սին։ Ըն­դա­մե­նը փաս­տում է, որ տե­ղի է ու­նե­ցել զանգ կամ հա­ղոր­դագ­րու­թյուն այս կամ այն հա­մա­րին։ Երկ­րորդ, պետք է ար­ձա­նագ­րենք, որ, ի­հար­կե, նա­խա­գի­ծը հարցն ամ­բող­ջու­թյամբ չի լու­ծում, և չկա որևէ գոր­ծիք, որն աշ­խար­հում կլու­ծեր բո­լոր հար­ցե­րը։ ՈՒղ­ղա­կի սա կա­ռա­վա­րու­թյանն ու պա­րե­տա­տա­նը օգ­նում է լրա­ցու­ցիչ ար­դյու­նա­վետ գոր­ծիք­ներ ներդ­նել»: Ո՞րն է սրա տրա­մա­բա­նու­թյու­նը. սմարթ­ֆոն­նե­րը որ­քան էլ խե­լա­ցի հե­ռա­խոս­ներ են, բայց կո­րո­նա­վի­րու­սը ախ­տո­րո­շել հաս­տատ չեն կա­րող: Եվ ա­պա, ինչ­պես բժիշկ­ներն են ար­ձա­նագ­րում, այս վի­րու­սի հան­դեպ ա­ռա­վել խո­ցե­լի են տա­րի­քով մար­դիկ, ո­րոնք, հաս­տատ սմարթ­ֆոն չեն գոր­ծա­ծում, հետևա­բար այդ կո­ճա­կով փոք­րիկ հե­ռա­խոս­նե­րը այդ­պի­սի ծրագ­րա­յին հնա­րա­վո­րու­թյուն չու­նեն: Լա՛վ, են­թադ­րենք, ի­մա­ցանք, թե վա­րա­կա­կիրն ում հետ է հա­ղոր­դակց­վել հե­ռա­խո­սով, ար­դյոք հե­ռա­խո­սով վա­րա­կը փո­խանց­վու՞մ է: Ի­հար­կե ո՛չ: Բայց դրա փո­խա­րեն մեկ ան­գամ ըն­դու­նած օ­րի­նա­գի­ծը կմ­նա ու­ժի մեջ, և քա­ղա­քա­ցի­նե­րի հե­ռա­խոս­նե­րը կհսկ­վեն ոչ միայն նրանց տի­րոջ գտն­վե­լու վայ­րը պար­զե­լու, այլև խո­սակ­ցու­թյան բո­վան­դա­կու­թյու­նը լսե­լու: Հա­յաս­տա­նում և ոչ միայն Հա­յաս­տա­նում, միշտ էլ ինչ-որ վի­րուս է տա­րած­վել, ո­րը բնավ նո­րու­թյուն չէ, ա­մեն տա­րի եր­կու ան­գամ՝ աշ­նանն ու գար­նա­նը, վի­րու­սա­յին շր­ջան է հա­մար­վում: Երբ գրի­պի վի­րու­սը եր­կար էր մնում քա­ղա­քում, բժիշկ­ներն ան­մի­ջա­պես ի­րենց ե­լույթ­նե­րով փոր­ձում էին փա­րա­տել մարդ­կանց ան­հան­գս­տու­թյու­նը՝ հայ­տա­րա­րե­լով, որ հա­մա­ճա­րակ չկա։ Հի­մա Հա­յաս­տա­նի մեր խե­լա­ցի բժիշկ­նե­րը լռում են, այ­սինքն՝ հա­մա­ճա­րակ է։ Սա զար­մա­նա­լի է։ Հի­մա՝ «Մնա՛ տա­նը» հրա­հան­գը դեռ նա­խոր­դում է բան­կո­մատ­նե­րի դա­տար­կու­թյա­նը։ Եվ, ի՞նչ, շա­րու­նա­կե­լու՞ են մար­դիկ մաս­նակ­ցել ի­րենց հա­մար դժո­խա­յին այս խա­ղին։ Սթափ­վել է պետք։
Ան­ձամբ ես շա­րու­նա­կում եմ դուրս գալ տա­նից՝ հաց, դեղ, ա­տա­մի մա­ծուկ, աղ, օ­ճառ, ժա­վել, սո­դա և այլ՝ ինձ ան­հա­րա­ժեշտ բա­ներ գնել։
Մա­րի ԲԱՐ­ՍԵ­ՂՅԱՆ-ԽԱՆ­ՋՅԱՆ
Գրող, հրա­պա­րա­կա­խոս
Դիտվել է՝ 31796

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ